976 դիտում
23:15 29-12-2022
ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ կուղղեմ Էրդողանին. Կարո Փայլան
Ավելի քան երկու շաբաթ է, որ Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցության միակ ճանապարհն է, իրենք զիրենց «բնապահպան» համարող մի խումբ ադրբեջանցիների և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից փակ է պահվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղի հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետե աճում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչութունը շրջափակման տակ է։ Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի:
Թուրքիան չպիտի անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի հետզհետե աճող այս մարդկային տագնապի հանդեպ։ Քաղաքական ուժերը անհապաղ գործողություն պէտք է ձեռնարկեն։
Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ կուղղեմ նախագահ Էրդողանին։
Կովկասի մէջ խաղաղության հաստատումը Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղում մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք՝ թէ՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և թէ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում կկարողանանք վերադառնալ դրական օրակարգի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
830 դիտում
12:53 21-01-2023
Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար
820 դիտում
15:05 06-05-2023
ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»