775 դիտում
11:15 22-01-2023
Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
«Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։ Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլեւ բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
916 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1762 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»