211652_close_icon

Երևանում գործող «Ժօլի» անասնաբուժական կենտրոնի աշխատակիցները՝ կենտրոնի տնօրեն, բուժքույրեր իրենց գործով ապացուցում են, որ իսկական կենդանասերներ են. նրանց շնորհիվ բազմաթիվ կենդանիներ են փրկվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27979 դիտում article-date 16:53 22-01-2023
Տևական ժամանակ է, Երևանում՝ Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում գործում է «Ժօլի» Անասնաբուժական կենտրոն, որտեղ այցելուների պակաս չկա, առաջին հերթին, շնորհիվ տնօրեն Արսեն Կագանյանի, բժշկուհի Աննա Խաչատրյանի և ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքի։

SHAMSHYAN.com-ի բազմաթիվ ընթերցողներ, ովքեր օգտվում են այդ կլինիկայից, իրենց երախտիքի խոսքն են ուղղում նշված կլինիկայի ողջ անձնակազմին՝ ասելով. «Մեկ անգամ այցելելով ձեր կլինիկան՝ համոզվեցինք, որ իսկական կենդանասերների խումբ է գործում, կենդանասերներ, որոնց շնորհիվ բազմաթիվ կենդանիներ են բուժվում և փրկվում։ Ուզում ենք հայտնել նաև, որ նշված կլինիկայի բուժանձնակազմը երբեմն չի էլ սպասում, որպեսզի մենք մեր հիվանդ կենդանիներին բերենք իրենց մոտ. իրենք են այցելում ու տեղում զննում և բուժում  նշանակում»։

Երևանում բնակվող տիկին Նառա իր երախտիքն է հղում տնօրեն Ա. Կագանյանին և բժշկուհի Ա. Խաչատրյանին, ովքեր իրենց հոգատարությամբ ու մարդկային արժանիքներին հավատարիմ՝ կարողացան ճիշտ բուժման արդյունքում փրկել նաև Միմի շան 5 ձագուկներին, որոնք օրեր առաջ են ծնվել, իսկ մինչ այդ, փոքրիկ Միմին բուժքրոջ կողմից նշված կլինիկայում վերցվել էր հսկողության տակ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր