14430 դիտում
22:39 22-01-2023
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Opel Astra-ն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Սարգիս Սարգսյանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի բնակիչ, Սարգիս Պետրոսյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի:
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
11187 դիտում
12:24 20-06-2020
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Opel Astra-ն գլխիվայր շրջվել է, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ