24063 դիտում
23:12 22-01-2023
Պայթյուն՝ Լոռու մարզի Արջուտ գյուղում․ բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով և կա տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։
Նշված գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված գյուղից շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 52-ամյա Ալվարդ Մ․-ին, ում ձեռքը ամպուտացվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները, մարել ինքնաշեն կաթսայի այրման խցիկում առկա փայտի մնացորդը։ Պարզվել է՝ պայթյունից վնասվել է խոհանոցի մի հատված և սպասքը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն գազի կաթսայից։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+