211652_close_icon
views-count752 դիտում article-date 19:10 23-01-2023

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ կետի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Մինչեւ ժամը 14:00-ն քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:

Հունվարի 23-ի ԱԺ խորհրդի արտահերթ նիստի օրակարգում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը:

Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է, բայց ՔՊ-ն որոշում է կայացրել նրանց մանդատից զրկելու գործընթաց չսկսել, քանի որ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են ԱԺ:

Նմանատիպ նյութեր