211652_close_icon
views-count1169 դիտում article-date 23:56 23-01-2023

Գնա Արծվանիկ, տեղացիներից հարցրու դավաճանի քարի տեղը, ինքդ էլ գնա ու քո բաժին ամոթը հանձնիր դավաճանության հավաքական կերպար դարձած այդ հրեշին, Ն. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սյունիքի Արծվանիկ գյուղի հին գերեզմանոցի կողքին մինչև այսօր կա մի մենավոր շիրիմ, որի կողքով անցնելիս անցորդները ոչ թե հոգու հանգստություն են մաղթում, այլ անիծում են ու նույնիսկ թքում շիրմաքարի վրա։ Դա մելիք Ֆրանգյուլի մենավոր քարն է, որի տակ պառկած է մելիքը, ով դավաճանեց ազգին ու գործակցեց թուրքի հետ, ուրացավ քրիստոնեական հավատը, որպեսզի կարողանա ունենալ իշխանություն։ 

Ազգը չմոռացավ այդ հրեշավոր արարքը և յոթ տարվա կառավարումից հետո դաժանաբար սպանեց դավաճանին՝ նրան քարշ տալով ձիու հետևից և փոսի մեջ թողնելով, որ վերջին շունչը փչի միայնության մեջ։ 

Ամեն անգամ երբ Կապանում լինես, գնա Արծվանիկ, տեղացիներից հարցրու դավաճանի քարի տեղը, ինքդ էլ գնա ու քո բաժին ամոթը հանձնիր դավաճանության հավաքական կերպար դարձած այդ հրեշին։

Ընտանիքիս հետ ամեն անգամ տրորում ենք այդ անիծյալի շիրմաքարը»։

Նմանատիպ նյութեր