6269 դիտում
13:32 16-03-2020
Ինչ իրավունքներ եւ ազատություններ են սահմանափակվելու արտակարգ դրության պայմաններում. նաեւ խոսքի ազատությունը. aravot.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/03/16/1100171/?fbclid=IwAR2jxaU-_fJvS9FoUF7QKUj_M32qHuvzVPSj4deQomSQiutSw1A-NbKhhwk]aravot.am[/url]-ը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2012-ի ապրիլի 12-ին՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները»:
Ըստ ամենայնի՝ արտակարգ իրավիճակ է նաեւ կորոնավիրուսի համավարակով ստեղծված կացությունը: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է «արտակարգ իրավիճակ» եզրույթի հասկացությունը, ըստ որի արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին