953 դիտում
09:02 24-01-2023
Կացարանի հրդեհի գործով Քննչական կոմիտեն ՊՆ-ից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին:
Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են։
Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քաղհասարակությունը, ընդդիմությունը չեն հավատում իշխանության առաջադրած վարկածին, հատկապես՝ դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տպավորիչ շարադրանքից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։

Նմանատիպ նյութեր
1522 դիտում
23:20 31-01-2023
Կացարանի հրդեհի գործով կալանավորվել է N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը. Tert.am
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1759 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»