211652_close_icon
views-count2139 դիտում article-date 19:16 24-01-2023

Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է ԵԽ-ում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողի հետ

Հունվարի 24-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։ Տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։

Նմանատիպ նյութեր