211652_close_icon
views-count824 դիտում article-date 21:41 24-01-2023

ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ, ժամկետներ նշելը վաղաժամ է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: Հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ:

«Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է։

Նմանատիպ նյութեր