211652_close_icon
views-count2723 դիտում article-date 21:06 25-01-2023

Ուզում եմ՝ անկախություն ունենանք, որ սենց գնա՝ ամեն ինչ կորցնում ենք․ Կարեն Ջալավյան (Քյոխ). Mediahub.am

Այսօր Քյոխի ՝ լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է:

MediaHub.am-ը զրուցել է նրա հետ՝ հասկանալու, թե ինչ ցանկություն ունի հրամանատարը, և ինչպիսի՞ հայրենիք է մաղթում իրեն ու հայ ժողովրդին։

- Պարոն Ջալավյան, Ձեր ծննդյան օրն է, ի՞նչ ցանկություն ունեք այսօր։

- Խաղաղություն ու անկախություն։ Որ անկախ լինեինք, հարց կորոշեինք։

- Իսկ այդ անկախությանը կարո՞ղ ենք հասնել մեր բանակի միջոցով։

- Ժամանակը ցույց կտա։

- Բայց Դուք, որպես հրամանատար, ի՞նչ եք կարծում։

- Շատ դժվար հարց է։ Բայց ուզում եմ, որ մեր անկախությունը կարողանանք պահել, մեր երկրի սահմանները կարողանանք անառիկ պահել։ Որ սենց գնա, լրիվ կորցնում ենք։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ին, Արցախի լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է։ Հրամանատար, ում անունը ոսկե տառերով է գրված Արցախի հերոսական պայքարի էջերում։ Հրամանատար, ում ժողովուրդը կոչել է սիրալի «Քյոխ», ով լեգենդար Շահեն Մեղրյանի ստեղծած «Եղնիկներ» զորամասը իր լեգենդար զինվորների հետ շարունակում է անառիկ պահել նենգ թշնամուց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր