754 դիտում
12:44 26-01-2023
Պետք է աշխատենք ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. վարչապետ
Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենեւին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտորեն Հայաստանը եւ ԼՂ-ն հակառակն են պնդում: Կարծում եմ՝ այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձեւը ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, եւ մենք հետողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 46 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:
Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։

Նմանատիպ նյութեր
941 դիտում
12:05 22-12-2022
Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
811 դիտում
22:47 04-05-2023
Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ և Լաչինի միջանցք. վարչապետ
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին