42130 դիտում
14:50 26-01-2023
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 24-ամյա վարորդը․ նա Volkswagen-ով վթարի էր ենթարկվել ու հայտնվել «Կարմիր բլրի գերեզմանատան» տարածքում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին՝ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլրի գերեզմանատան» հարևանությամբ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բազատե եզրաքարերին, ապա մետաղյա ճաղավանդականերին բախվելու և գերեզմանատան տարածքում գտնվող շիրմաքարերի մոտ հայտնվելու հետևանքով։
Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլրի գերեզմատնատան» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։
Վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այնուհետև ժամանել է թիվ 4-րդ հշրեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, ավտոմեքենայի մեջ արգելափակված Արսեն Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 63 բժիշկների բրիգադին։
Բժշիկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արամ Հարությունյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+