211652_close_icon
views-count32209 դիտում article-date 18:40 26-01-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում Nissan XTrail-ը բախվել է բազալտե եզրաքարերին, շրջվելով հայտնվել «Արձագանք» արձանի մոտ, 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ շրջվելով հայտնվել «Արձագանք» արձանի տարածքում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել օպերատիվիրեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ՀՀ Ներքին Գործերի Նախարարության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր