1093 դիտում
09:19 27-01-2023
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին:
Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել:
Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ:
Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1078 դիտում
07:13 21-11-2023
Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից. շփվում է միայն երկու հոգու հետ. «Ժողովուրդ»
2607 դիտում
10:01 15-10-2019
Ինչ հարց են քննարկել Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. «Ժողովուրդ»
1897 դիտում
09:02 21-12-2022
ԱԺ-ում հերթական հրաժարականն է սպասվում. Էդուարդ Աղաջանյանը որոշում ունի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»