211652_close_icon
views-count10110 դիտում article-date 11:59 27-01-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում՝ «Աղբյուրակ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Volkswagen-ն ու Lada-ն, կան վիրավորներ, օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Աղբյուրակ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Բ-ի վարած Lada և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Արտյոմ Գ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մխիթար Բ-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Ս-ն և Volkswagen-ի վարորդ Արտյոմ Գ-ն մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։ 

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ռեստորանի պատին։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր