211652_close_icon
views-count896 դիտում article-date 16:07 27-01-2023

Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին. Արմենպրես

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:

«Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-շեշտվում է բանաձևում:

Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր