4401 դիտում
16:19 28-04-2016
Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման բանաձևին
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում այսօր տեղի է ունեցել քվեարկություն՝ հակառուսական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, քվեարկությանը մասնակցել է 577 պատգամավորներից 101-ը, որոնցից շատերը կողմն են արտահայտվել պատժամիջոցների չեղարկմանը դրանց ավարտից հետո:
Բանաձևին կողմ է քվեարկել 55, դեմ՝ 44 պատգամավոր, և 2 հոգի՝ ձեռնպահ: Նման փաստաթղթի ընդունումը բացառապես խորհրդակցական բնույթ է կրում և որևէ պարտավորություն չի կրում գործադիր իշխանության՝ Ֆրանսիայի կառավարության առաջ:
Նախաձեռնության հեղինակը Թիերրի Մանրիանին է, ով հանդիսանում է «Ֆրանկո-ռուսական երկխոսություն» ասոցիացիայի համանախագահը: Նա 2015 թվականի հուլիսին այլ ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել էր Ղրիմ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
940 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
928 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները