211652_close_icon
views-count11155 դիտում article-date 09:44 29-01-2023

Խաղաղություն լինի՝ բոլոր մաղթանքները կիրականանան․ համոզված է վաշտի 22-ամյա հրամանատար Սեւակ Մկրտչյանը. aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Հունվարի 28-ը չի տարբերվում մնացած օրերից։ Զինվորական մեր սովորական առօրյան է, իհարկե, կարեւորում ենք օրվա խորհուրդը, ցանկանում ուժ ու կորով մեր բանակին»,-ասում է Սյունիքում տեղակայված դիրքերից մեկի վաշտի հրամանատար, լեյտենանտ Սեւակ Մկրտչյանը։

Առաջինը խնկարկում են իրենց զոհված մարտական ընկերների հիշատակը, շնորհավորում նրանց տոնը։ «Միշտ դժվարանում եմ խոսել իրենց մասին, մտածում եմ՝ ինչքան էլ մենք անենք, միեւնույն է՝ քիչ է, իրենց արածին երբեք չենք հասնի»,-անմահացած ընկերների մասին ասում է
Սեւակը։



Գյումրիից է, 2017 թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2021թ ․-ին՝ ավարտել։ 6 տարի է, ինչ ծառայության մեջ է ու դեռ 14 տարի ծառայելու է  Զինված ուժերում։ Խոստովանում է՝ զինվորական դառնալը երազանք չի եղել։ Ֆուտբոլիստ էր ուզում դառնալ, սիրում է այդ սպորտաձեւը։ Սիրած թիմը «Արսենալ»-ն է,  հիմա էլ որ ժամանակ է ունենում՝ խաղում է ֆուտբոլ։ 7-րդ դասարանից հետաքրքրվել է, ուսումնասիրել զինվորական  գործը՝ համոզվել, որ  ռազմական մասնագիտություն պիտի ընտրի։ Իսկ  ծնողները հեշտությա՞մբ են համաձայնվել՝ հարցնում եմ։ «Ծնողներս երբեք դեմ չեմ եղել իմ առաջարկներին, միշտ վստահել են, ընդունել իմ որոշումները»,-նշում է Սեւակ Մկրտչյանը։

Այսօր Սեւակի ղեկավարած վաշտը առաջնագծում է, ասում է՝  չի վախենում։ «Բացարձակ վախ չկա, պատկերացնենք՝ եթե ես վախենամ ու անձնակազմը դա զգա, ինչ կստացվի՞»,-հարցիս հարցով է պատասխանում 22-ամյա լեյտենանտ Մկրտչյանը։ Շարունակում եմ՝ իսկ ներքին անհանգստությո՞ւն էլ չի զգում վտանգի դեպքում։

«Ներքին անհանգստություն միայն այն ժամանակ կունենաս, երբ զգաս, որ որպես հրամանատար հնարավոր է ձախողես մարտի ղեկավարումը, վախենալու ուրիշ առիթ հաստատ չկա»,-ասում է  զրուցակիցս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր