211652_close_icon
views-count6216 դիտում article-date 00:05 14-07-2023

Խնկարկում եմ  զոհված մարտական ընկերներիս հիշատակը․ խաղաղություն լինի՝ բոլոր մաղթանքները կիրականանան․ Սևակ Մկրտչյան

Խաղաղություն լինի՝ բոլոր մաղթանքները կիրականանան, ցանկանում եմ  ուժ ու կորով մեր բանակին» 
                     ՍԵՎԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

«Խնկարկում եմ  զոհված մարտական ընկերներիս  հիշատակը»…
«Միշտ դժվարանում եմ խոսել իրենց մասին, մտածում եմ՝ ինչքան էլ մենք անենք, միևնույն է՝ քիչ է, իրենց արածին երբեք չենք հասնի»,-անմահացած ընկերների մասին 
                        ՍԵՎԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Սևակը Գյումրիից է,  2017 թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2021թ ․-ին՝ ավարտել։ 6 տարի է, ինչ ծառայության մեջ է ու դեռ 14 տարի ծառայելու է  Զինված ուժերում։ 
Խոստովանում է՝ զինվորական դառնալը երազանք չի եղել։ Ֆուտբոլիստ էր ուզում դառնալ, սիրում է այդ սպորտաձեւը։ Սիրած թիմը «Արսենալ»-ն է,  հիմա էլ որ ժամանակ է ունենում՝ խաղում է ֆուտբոլ։ 
7-րդ դասարանից հետաքրքրվել է, ուսումնասիրել զինվորական  գործը՝  համոզվել,  որ  ռազմական մասնագիտություն պիտի ընտրի։  

Այսօր Սևակի ղեկավարած վաշտը  առաջնագծում է, ասում է՝  չի վախենում։ «Բացարձակ վախ չկա, պատկերացնենք՝ եթե ես վախենամ ու անձնակազմը դա զգա, ինչ կստացվի՞»։
«Ներքին անհանգստություն միայն այն ժամանակ կունենաս, երբ զգաս, որ որպես հրամանատար հնարավոր է ձախողես մարտի ղեկավարումը, վախենալու ուրիշ առիթ հաստատ չկա»։
«Ցանկացած հրամանատար իր մտքում միշտ ունենում է իր գործողության ղեկավարման պլանը, ձևն ու ռազմավարական քայլերը»։

«Լավ զինվորը միշտ ձգտում է դառնալ գեներալ, լրագրող Արմեն Դավլթյանի հարցին , «Եթե պաշտպանության նախարար լինեիր ՝ ի՞նչ կփոխեր բանակում»։ 

«Շատ արտոնություններ կտայի սպայական կազմին։ Իրենք են ամենից շատը չարչարվում ծառայության մեջ»։

Սևակ Մկրտչյան

Նմանատիպ նյութեր