211652_close_icon
views-count1050 դիտում article-date 14:59 30-01-2023

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ Հայտնում է ՊԵԿ-ը։

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագ ընթացքն ապահովելու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր