211652_close_icon
views-count1327 դիտում article-date 21:24 30-01-2023

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

 Յակոբսոնի անվան բալետի թատրոնը մարտի 3-4-ին առաջին անգամ հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Թատրոնը Երևանում կներկայանա Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետով:

Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և  վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի,  բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեյի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ:

էմոցիոնալ երաժշտությունը, գունագեղ զգեստներն ու դեկորները անտարբեր չեն թողնի ոչ ոքի:

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնը ՌԴ վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեևի ղեկավարությամբ եզակի արտիստական ​​կոլեկտիվ է։ Թատրոնն ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։

Այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ​​ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է, Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:

Նմանատիպ նյութեր