1120 դիտում
15:23 31-01-2023
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։
«Օրենքի համաձայն, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմումը: Վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը չի օգտագործում, դա էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Մենք հիմա հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իր ցանկությամբ որոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:
Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:

Նմանատիպ նյութեր
838 դիտում
15:57 27-01-2023
Լայնածավալ փոփոխություններ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ 266 հոդվածից նախատեսվում է փոփոխել 122-ը
7076 դիտում
08:46 29-05-2018
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
919 դիտում
19:52 18-11-2024
Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
583 դիտում
19:40 18-11-2024
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
574 դիտում
19:27 18-11-2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը