211652_close_icon
views-count774 դիտում article-date 20:38 31-01-2023

Արմավիրի մարզում քննարկվել են սահմանային անցակետից ներս գտնվող սեփականաշնորհված հողատարածքների մշակման համար բնակչությանը տրվող անցաթղթերի տրամադրմանը վերաբերող հարցեր

Հունվարի 30-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Մեծամոր, Բաղրամյան և Արաքս համայնքների ղեկավարների , սահմանամերձ բնակավայերի վարչական ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների և մի շարք բնակիչների հետ: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Ռ. Բոխյանը և ռուսական սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Դ. Կոմարովը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային անցակետից ներս գտնվող բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողատարծքների մշակման համար բնակչությանը տրվող անցաթղթերի տրամադրման հետ կապված հարցերը:

Ի պատասխան սահմանամերձ Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի բնակիչների բարձրացրած հարցերին՝ մարզպետի կողմից պատկան մարմիններին տրվել են հանձնարարականներ, որ բերքահավաքի սեզոնին հնարավոր բոլոր միջոցները գործի դրվեն և համատեղ աշխատանքի արդյունքում՝ արագ կազմակերպվեն անցաթղթերի տրամադրումը քաղաքացիներին՝ չշրջանցելով օրենքը:

Նմանատիպ նյութեր