211652_close_icon
views-count2437 դիտում article-date 19:00 20-08-2019

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին. քննարկվել են վիզաների տրամադրմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Կարեւորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են: Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարեւորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջեւ արագ արձագանքն ու լուծումներ գտնելը: Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Արժեւորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը եւ դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը եւս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր