1161 դիտում
10:22 01-02-2023
«Ողբերգությունից ժամեր անց կառավարության բեմականացված նիստում փորձ արվեց հանրություն նետել զինվորների մեղավորության վարկածը»․ Գեներալ Գագիկ Համբարձումյան․ «Առավոտ»
Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում վերլուծելով Ազատ գյուղում 15 ժամկետային զինծառայողների հրկիզման բացահայտման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածին իրավապահների նախապատվություն տալը՝ ասաց․
«Նախ, այդ ողբերգության շուրջ իշխանության բուրգից՝ մինչեւ իրավապահ մարմիններ, պարզապես, դրսեւորեցին ոչ թ ոչ պրոֆեսիոնալիզմ, սիրողական մակարդակ, այլ պարզապես, խեղկատակություն իրականացրին։ Եվ դա սկսվեց ողբերգությունից ժամեր անց, երբ տեղի ունեցավ կառավարության բեմականացված նիստը, որտեղ փորձ արվեց հանրություն նետել զինվորների մեղավորության վարկածը՝ հրդեհ, կանիստրով բենզին եւ այլն։ Գրում է «Առավոտը»։
Սա, որ կողմից մոտենում ես, խայտառակ խեղկատակություն է։ Նախ, սկսենք նրանից, որ քրդատ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նախաքննության ընթացքին միջամտություն բացարձակապես չպետք է իրականացվի։ Իսկ այն, ինչ կատարեց վարչապետ կոչեցյալը, ուղղակի միջամտություն էր նախաքննությանը, որը ուղղորդում էր նախաքննությունը որոշակի ուղղությամբ ընթանալու համար։ Դա քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք է։ Իսկ երբ դա արվում է բարձր պաշտոնյայի կողմից, դա առավել ծանր հանցանք է։ Բարոյական տեսակետից ընդհանրապես խոսք չկա, դա անբարոյականության գագաթնակետն է։
Հաջորդը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրերին, մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար այս ողբերգության հետ կապված իշխանության արձագանքի ողջ տրագիզմը։ Գիտե՞ք, եթե հրդեհ է բռնկվում եւ այդ երիտասարդները, եթե անգամ քնած էին, իրարանցման սոդոմ-գոմորի մեջ քնած մնալ հնարավոր չէ։ Գուցե, չկարողանային դուրս գալ, ողջ-ողջ այրվեին, բայց ծխահարելուց պառկած վիճակում մահանալ, երբ ըստ լուրերի, եղել են հագուստով, կոշիկներով, շատ ավելի ուրիշ բաների մասին է խոսում։ Եվ այն, որ ուղղորդումից հետո իրավապահ կառույցները՝ դատախազությունը, քննչական մարմինները ամեն ինչ անելու են՝ հիմնավորելու վարչապետ կոչեցյալի ցանկությունը, այդ վարկածը հրամցնելու որպես ապացուցված փաստ, դրա մասին ես անգամ կասկած չունեմ։ Դա նույնպես ողբերգություն է, մեր ողջ ազգի ողբերգությունը»,-ասաց գեներալը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
13089 դիտում
17:20 06-02-2014
«Բասբիի մանուկները». մյունխենյան ողբերգությունից 56 տարի անց
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր