211652_close_icon
views-count671 դիտում article-date 20:01 01-02-2023

Կայացել է «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանս

Հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Առուստամյանը և շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը մասնակցել են «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանսին՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումները, մասնավորապես՝ անհրաժեշտ սահմանափակումներն ու կանխարգելիչ աշխատանքները, որոնց շրջանակներում բոլոր քրեակատարողական հիմնարկները զինվել էին բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վերազինվել էր համապատասխան բժշկական սարքավորումներով և բուժօգնություն էր ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, կոնֆերանսին քննարկվել են նաև «COVID-19 համավարակի ազդեցությունն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների վրա», «Այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման պրակտիկան COVID-19 համավարակի ժամանակ», «Խափանման միջոցի փոփոխման և պատժից ազատման մեխանիզմները COVID-19 համավարակի ժամանակ» թեմաները:

Նմանատիպ նյութեր