32840 դիտում
14:06 03-02-2023
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով BMW X6-ում․ օպերատիվ են գործել Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհին կայանված ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի Թումանյանի տարածքը սպասարկող պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն 49-ամյա Վահագն Հ․-ին պատկանող BMW X6 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն արդեն մարել են կրակը, իսկ հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և պարեկների հետ սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+