211652_close_icon
views-count29612 դիտում article-date 13:03 04-02-2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում հրդեհ է բռնկվել Opel Astra-ում․ օպերատիվ են գործել Գյումրիի հրշեջ-փրկարարներն ու Շիրակի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի 109 շենքի դիմաց այրվում է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Այրվել է ավտոմեքենայի սրահը մասամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

 Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գյումրիի բնակիչ Կարինե Կ․-ին, իսկ մեքենան վարել է Գյումրիի բնակիչ Ալեքսանդր Կ․-ն։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր