44691 դիտում
10:00 04-02-2023
Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ Պարգև Վ․-ն ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կախովի փականը ջարդելու եղանակով մտել են իրենց շենքի բակում գտնվող իրեն պատանող ավտոտնակ և կոտրել Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ դռան ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանն ու կրտսեր պարեկ Վուրգ Ոսկանյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գողը կամ գողերը, ոչինչ չհայտնաբերելով, հեռացել են դեպքի վայրից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Պարգև Վ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ արդարադատությայն նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+