65429 դիտում
17:52 27-08-2019
Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ 32-ամյա տղամարդու վրա կրակոցներ արձակած ու նրան վիրավորած կասկածյալի ինքնությունը հայտնի է. նա Վանաձորի բնակիչ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն:
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/14/1132580/?fbclid=IwAR2ftg9ghYoCC3vgfwKEz2-1aNTosUvNFejeSeDSYbhSMAbH5jIrEnQNI8U]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:
Լոռու մարզի քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և փաստի առթիվ էլ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
44123 դիտում
10:14 06-09-2017
Արտաշատի ոստիկանները պարզել են Արտաշատում BMW-ի միջից կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը