1264 դիտում
13:17 04-02-2023
Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին․ WSJ
The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է:
Ըստ թերթի, առնվազն 13 թուրքական ընկերություներ Ռուսաստանի շուկա են հասցրել առնվազն 18 միլիոն 500 հազար դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տարատեսակ տրանսպորտային միջոցներ:
Թերթը պարզել է, որ այդ արտադրանքը հետագայում գնել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ առնչություն ունենալու կապակցությամբ պատժամիջոցների տակ գտնվող առնվազն 10-ը ռուսական ընկերություններ:
Թուրքական ընկերությունները, խախտելով ամերիկյան արտահանման հսկողության կանոնները, 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի հասնող ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ վերելակներ, գեներատորներ և համակարգչային սարքեր:
Թուրքական արտադրանք ստացած ռուսական ընկերությունների թվում են «Մարտավարական հրթիռներ» կորպորացիայի դուստր-ձեռնարկությունը, որը սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական նավատորմի համար, և հրացաններ արտադրող «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը:
Երկուսն էլ գտնվում են պատժամիջոցների ցանկում: Մոսկվան և Անկարան առայժմ չեն արձագանքել The Wall Street Journal պարբերականի հրապարակմանը:

Նմանատիպ նյութեր
3283 դիտում
12:59 02-04-2022
Չինաստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, բայց կշարունակի առևտուրը նրա հետ
1828 դիտում
13:48 09-09-2014
Նավթ՝ էլեկտրակայանների դիմաց. Իրանը և Ռուսաստանը փորձում են միասին շրջանցել պատժամիջոցները
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին