211652_close_icon
views-count786 դիտում article-date 15:11 04-02-2023

Իրանը պատրաստակամ է խորացնել Վենեսուելայի հետ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հայտնում է IRNA-ն:

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Իրանի և հարավամերիկյան երկրի միջև երկկողմ կապերը՝ բոլոր ոլորտներում։ Նա պնդել է, որ Իրանը սահմաններ չունի Վենեսուելայի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար։

Անդրադառնալով երկու երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին` Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը և Վենեսուելան պետք է համակարգված ջանքեր գործադրեն պատժամիջոցները վերացնելու համար, միաժամանակ, այս առումով նա կոչ է արել իրականացնել երկկողմ համաձայնագրերը:

Իվան Գիլ Պինտոն էլ նշել է, որ Իրանը և Վենեսուելան վերջին տարիներին խոշոր գործընկերներ են եղել երկկողմ և միջազգային խնդիրների հանգուցալուծման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր