40693 դիտում
16:30 04-02-2023
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հարազատներին արգելում են խաչքար տեղադրել նրա անվամբ․ ով է մեծն Նժդեհի ասած՝ «հայի տականքը», որ խոչընդոտում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Խաչատուր Միքայելյանի հարազատները չեն կարողանում պատկան մարմիններից ստանալ թույլտվություն, որպեսզի իրենց միջոցներով կառուցված՝ հերոսի և Արցախյան հերոսամարտում քաջորդիների հիշատակին նվիրված խաչքարը տեղադրեն Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չավուշ 14/3 շենքի բակում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, հերոսի հարևաններն ասում էին․ «Ուզում ենք հասկանանք, ո՞վ է մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը, որ արգելում է Արցախյան 44-օրյա պատերազմին Աստծո կողմից տրված ամենաթանկը՝ իր կյանքը, զոհաբերած մեր հերոսի հիշատակին խաչքարի տեղադրմանը։
Սկզբից չէինք հավատում, որ նման վերաբերմունքի կարժանացնեին հերոսի ծնողների ու 100-ից ավելի բնակիչներիս խնդրանքը։ Բայց արի ու տես՝ հայի մեջ էլ կա այն ցեցը, որն ուտում է մեզ մեր ներսից։ Բակի այն հատվածը, որտեղ ցանկանում ենք տեղադրել խաչքարը, անբարեկարգ, անմխիթար վիճակում է գտնվում։ Ու հավատում ենք, որ եթե խաչքարը տեղադրվի, դա մեզ բոլորիս համար դառնալու է ուխատեղի։
Ասում են՝ ինչ-որ անձ այդ հատվածը կա՛մ սեփականաշնորհել է, կա՛մ ինչպես ժողովուրդն է ասում՝ նրա ախորժակն ուտելիս բացվել է ու ուզում է իրանով անել։ Հիմա մեր պահանջն ուղղում ենք Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որպեսզի հետամուտ լինի ու մեր հերոսի հարազատների խնդրանքն ի կատար ածի, ու թույլատրեն, որպեսզի խաչքարը տեղադրվի։ Հակառակ դեպքում կհամոզվենք, որ հերոսների հիշատակը հավերժ պահելու ձեր խոստումները օդ են։
Ու միշտ հիշեք, եթե ուզում եք ապագա ունենալ՝ գնահատեք անցյալը, այդ թվում՝ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին»։
Խաչատուր Առնակի Միքայելյան
Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Տան առաջնեկն էր: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցը, 2016-2019 թթ. սովորել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ:
Փայլուն առաջադիմությամբ ավարտելով քոլեջը, ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից 2-րդ կուրսից: Համալսարանում 2-րդ կիսամյակի քննությունները հանձնելուց հետո, 2020 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, պարտադիր զինվորական ծառայության անցնելով Հադրութի N զորամասում որպես գնդացրորդ:
Խաչատուրն ուներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն։ Հայրը՝ Առնակ Հրանտի Միքայելյանն, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, 2-րդ կարգի զինհաշմանդամ: Բայց Խաչատուրն ընտրեց իր՝ ճշմարիտ հայրենասերի, ճանապարհը: Նա մարդկային ամենաազնիվ գծերի խտացում էր։ Բնավորությամբ կատակասեր էր, յուրահատուկ երիտասարդ։ Քչախոս էր, բայց նրա յուրաքանչյուր միտքն իմաստալից ու կշռադատված էր: Հայրենասիրությունը արմատացած էր նրա մեջ։ Մայրը՝ Աշխեն Վրեժի Կոստանյանը, պատմում է, որ մի օր Ռոբերտ Աղաջանյանի մասին ֆիլմ էին դիտում, ու երբ ինքն ափսոսելով ասում է՝ «Ինչի՞ համար», Խաչատուրը վստահ պատասխանում է. «Մամ ջան, ըսենց դուխով տղերքն են մեր երկրին պետք։ Շատ ափսոս, ինչեր կանեին հայրենիքի համար»: Այս ասելիս Խաչատուրը չէր էլ պատկերացնում, որ մի օր էլ ինքն է Ռոբերտ Աբաջյանի նման մինչև վերջին փամփուշտը կռիվ տալու հայրենիքի համար:
Ծառայության էր անցել Արցախի Հադրութի զորամասում: Քանի որ շատ ընդունակ էր, բանակում շատ արագ յուրացնում է զենքին տիրապետելու հմտությունները: Փայլուն նշանառություն ուներ:
Սկսվում է չարաբաստիկ պատերազմը: Խաչատուրը սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգել է դասընկերոջը ու ասել. «Արման ջան, մեզ մոտ պատերազմ է, բարձրանում ենք վերև, չգիտենք՝ ինչ կլինի, բայց իմացեք՝ ես բոլորիդ շատ եմ սիրում: Լավ եղեք»:
Խաչատուրի վաշտի զինվորներին պատերազմի առաջին օրը Հադրութից տարել են Ֆիզուլի՝ պատերազմի ամենաթեժ կետը: Տղաները կռվել են թշնամու «Յաշմա» ջոկատի դեմ և չեն թողել, որ նենգ թշնամին առաջ գա: Պատերազմի ժամանակ ուսից վիրավորվել է: Օգնությունը մոտեցել է, իջեցրել են ներքև, չի մնացել, ասել է. «Ցավազրկեք, ես գնամ տղերքի մոտ»: Անցել է 1 ժամ, ընկերները տեսել են, որ Խաչատուրը շտապօգնության մեքենայից նորից իջել է: Տղաները հորդորել են, որ գնա հիվանդանոց, ասել է. «Լավ էլի տղերք, մի հատ էլ ծխելու տվեք, նորմալ է»:
Ընկերներից Աբիգ Մարգարյանը, որը նույն դիրքում է եղել, պատմում է, որ Խաչատուրը այդպես վիրավոր մինչև վերջ մնացել է տղաների մոտ: Ընկերները պատմել են, որ Խաչը շատ լուռ էր. Միայն աչքերն էին շատ արյուն լցվել ամեն ընկերոջ կորստի հետ: Պատերազմի ժամանակ հոր հետ խոսելիս ասել է՝ «Հանկարծ չգաս, դու մնա մամայի ու քուրիկի մոտ»:
Խաչատուրի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին: Մայրիկի հետ խոսելիս, սեպտեմբերի 29-ին, երբ մայրն ասել է՝ «Խաչս, իրո՞ք լսում եմ ձայնդ», պատասխանել է մորը. «Մամ ջան, ինձ ի՞նչ է եղել, որ իմ ձայնը չլսես, դուք լավ եղեք, քրոջս լավ նայի, մինչև գամ»:
Խաչատուրը Մխիթար Գալեյանի, Հայկ Սահակյանի, Աբիգ Մարգարյանի ընկերն էր: Տղաները իրար հետ միասին են պաշտպանել իրենց վստահված դիրքը, իրարից չեն բաժանվել:
Խաչատուր Առնակի Միքայելյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին