211652_close_icon
views-count10631 դիտում article-date 13:08 31-03-2023

Կենտրոնի թաղապետի քթի տակ, Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը կամ տականքները կոտրել են նստարանը, իսկ թաղապետը ժամանակ չունի նորը տեղադրելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն, ով գրեթե ամեն օր անցնում է Սայաթ-Նովա պողոտայով, պետք է, որ նկատած լինի, թե ինչ վիճակում է գտնվում Սայաթ-Նովա 19/1 հասցեի դիմաց տեղադրված «Երևան» անունը կրող նստարանը։ 

Արդեն մի քանի օր է՝ Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը կամ տականքները կոտրել են նստարանը։ Ու արդյո՞ք ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են արարքը կատարողին կամ կատարողներին, հայտնի չէ։ Սակայն Կենտրոնի թաղապետը, որի աշխատավայրը մի քանի 100 մետրի վրա է գտնվում «դեպքի վայրից», գուցե՝ բարեհաճի կոտրվածը փոխարինել նորով։ Մանավանդ, որ նշված վայրով մեծ թվով զբոսաշրջիկներ են անցնում, ու հաստատ նրանց դուր չի գա այդ վիճակը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր