44883 դիտում
10:24 05-02-2023
Արտակարգ իրավիճակ՝ Մխչյան-Երևան ճանապարհին. մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել, պատճառը ճանապարհը սպասարկող ընկերության անգործությունն է, օպերատիվ են գործել միայն ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+