211652_close_icon
views-count63037 դիտում article-date 17:31 05-02-2023

Ճանապարհները մերկասառույցով պատված են ու ռիսկային է մեր կողմից երթևեկելը, ուրախ ենք, որ պարեկները մեզ ուղեկցում են, ու մենք անվտանգ հասնում ենք մեր օջախները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 օր է, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ժողովրդին հայտնի «Չայնիի ոլորաններից» մինչև ժողովրդին հայտնի «Հրազդանի գաի պոստը» ոչ միայն ուժեղացված ծառայություն են կատարում, այլ նաև պարեկների կարգախմբերը սպասում են մերկասառույց ճանապարհի ամենավտանգավոր հատվածում, որտեղ հավաքվում են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց այնուհետև պարեկներն ուղեկցում են մինչև Երևանի վարչական տարածք։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցումները, առաջին հերթին, բխում են վարորդների շահերից, քանի որ ավելի ապահով ու անվտանգ հասնում են իրենց ուզած վայրը։ 

Ցավոք, կան ավտոմեքենաներ, որոնց անվադողերը ոչ ձմեռային են, ժողովրդի լեզվով ասած «քաչալ», մինչդեռ տևական ժամանակ է, ՆԳՆ Ոստիկանությունը, Փրկարար և պարեկային ծառայությունները հորդորում են վարորդներին, որպեսզի ձմեռային անվադողերով երթևեկեն։ 

Արդեն մի քանի օր Կոտայքի գումարտակի պարեկների կողմից նման աշխատաոճը իր դրական արդյունքն է տվել. նշված՝ մոտ 40-կմ-անոց հատվածում մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի վարորդներ ասում էին. «Ճանապահները մերկասառույցով պատված են, ու ռիսկային է մեր կողմից երթևեկելը, բայց դե, ի՞նչ անենք, աշխատանք, տուն, հո չե՞նք թողնելու։ Ուրախ ենք, որ պարեկները մեզ ուղեկցում են, ու մենք անվտանգ հասնում ենք մեր օջախները։ Այ, եթե ճանապարհը սպասարկող ընկերությունները պարեկների նման օպերատիվ գործեն, ժամանակին մշակեն ճանապարհները, ամեն ինչ կլինի իդեալական։ Բայց դե, ինչպես միշտ, մեր որոշ ճանշիններ առաջնորդվում են ոչ ճիշտ աշխատանքային սկզբունքներով»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր