28832 դիտում
23:05 05-02-2023
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Porsche Cayenne-ն ու Nissan-ը. պարեկները, վթարը ձևակերպելուց հետո, վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են Porsche Cayenne և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայության են կատարել նույն վաշտի պարեկ Արթուր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանը։
Վթարի փաստով Կոտայքի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարն արձանագրելուց հետո պարեկներն Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ու օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։