857 դիտում
13:05 06-02-2023
Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց ավելի է՝ աշխատում է հանրակրթության ոլորտում, ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։
Վաղարշակ Մատիկյանը 2015-ից 2017 թվականներին աշխատել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամում, 2017-ից 2019 թվականներին՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամում՝ որպես ֆրանսերենի ուսուցման կազմակերպիչ, համայնքի զարգացման միջոցառումների մշակման և առաջնորդական հմտությունների զարգացման համակարգող, 2019-ից 2020 թվականներին աշխատել է «Անտարես» հրատարակչությունում, 7-րդ դասարանի պատմության դասագրքի համահեղինակն է:
2013 թվականից մինչև այսօր աշխատում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի Ա․ Երիցյան վարժարանում՝ որպես ուսուցիչ: 2020 թվականից մինչև այսօր համատեղության կարգով աշխատում է «Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամում»՝ որպես համակարգող:

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
09:34 03-02-2023
7 ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել․ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը․ «Ժողովուրդ»
1087 դիտում
23:33 07-03-2023
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել
6980 դիտում
13:33 22-06-2018
Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Այս բաժնից
778 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
931 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
727 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը