211652_close_icon
views-count1165 դիտում article-date 22:19 06-02-2023

Գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և քրեակատարողական ծառայության ևս մի քանի պաշտոնատար անձինք պարգևատրվել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից

Այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցելու և քրեակատարողական ոլորտում համագործակցության ամրապնդման մեջ զգալի ներդրման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով, իսկ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը պարգևատրվել են շնորհակալագրերով:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2022 թվականի նախագահ, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պետ Օլեգ Մատկինը իր նամակում շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին Խորհրդի զարգացման գործում ունեցած ներդրումների համար և ընդգծել Հայաստանի ու Բելառուսի քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր