30572 դիտում
11:29 07-02-2023
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում․ բախվել են Mitsubishi Airtrek-ն ու Nissan Tida-ն․ կան վիրավորներ․ երևեկությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում, Դավիթաշենի կամրջի տակ բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Իվան Իլյինի վարած Mitsubishi Airtrek մակնիշի և 31-ամյա Նելլի Մկրտչյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Նելլի Մ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Վարսենիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները վարորդ Ն․ Մկրտչյանին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արտակ Շահնազարյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլարգրողը հայտնում է՝ վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+