34560 դիտում
12:10 07-02-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Opel-ը Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում տապալել է էլեկտրասյունը․ կա վիրավոր․ վնասվել են Mercedes-ն ու Lada-ն․ պարեկները երթևեկությունը ժամանակավորապես դարարեցրել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները կրել են նյութական վնաս։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրական լարերը կախվել են։ Եվ երթևեկությունը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հանձնարարականով՝ ժամանակավորապես դադարեցվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիրի վարչական տարածքն սպասարկող ծառայության աշխատակիցները, ովքեր այս պահին անհրաժեշտ գործողություններ են կատարում տապալված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությւնը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վթարի մասին տեղեկանալով, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կարգադրությամբ՝ դեպքի վայր են ժամանել նաև Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնինների ծառայողները, որպեսզի եթե իրենց օգնության կարիքը լինի, էլեկտրացանցի հետ համատեղ աշխատեն։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2196 դիտում
20:26 10-05-2019
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում