1057 դիտում
23:55 07-02-2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ տիրույթում երեխաների անվտանգությանը։
Թեմատիկ ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Արտակ Թումանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վիկտորիա Օհանյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Լուսինե Գրիգորյանը։
Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ոլորտային ներկայացուցիչներ։ Ներկաներից յուրաքանչյուրը մանրամասնել է իրենց կողմից իրականացված աշխատանքները, նախագծերը, երեխաների առցանց անվտանգությանն ուղղված առավել արդյունավետ լուծումների տարբերակներն ու հնարավորությունները։
Ակտիվ քննարկում է ծավալվել այնպիսի թեմաների շուրջ ինչպիսիք են՝ Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, Առցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, Հեռահաղորդակցության օպերատորների կողմից երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, Միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը, Կիբեռհանցագործություններն ու կիբեռհանցագործությունների հիմնական տեսակները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված