76883 դիտում
21:31 07-02-2023
Բարձիթողի վիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհի 63-66 կմ -ում. մոտ 300 ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարժվեն, ճանապարհը փակվել է, մարդիք էլ «ամենավերջին խոսքերով են հիշում» Գնել Սանոսյանին ու Արագածոտնի մարզպետին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, բարձիթողի վիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ 63-66 կմ-անոց հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3 կմ-անոց ճանապարհի մերկասառույցի պատճառով 300-ից ավելի տրանասպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում շարժվել ոչ դեպի Գյումրի, ոչ դեպի Երևան ուղղություններով։
Տեղում են միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու նույն վարչության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, սակայն անզոր են ձյունը հալեցնել. պետք է ճանապարհը սպասարկող ընկերությունը հրատապ աղ ու ավազով մշակի ճանապարհը։
Վարորդներն ու քաղաքացիներն «ամենավերջին խոսքերն են ուղղում» ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ովքեր ոչ մի միջոց չեն ձեռնարկում ճանշինին կարգի հրավիրելու, այս բարձիթողի, անարխիա վիճակը վերացնելու համար։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Օդանավակայան պետք է հասնենք, հիմա, եթե թռիչքից ուշանանք, ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է փոխհատուցելու մեր բարոյական ու ֆինանսական վնասները։ Նախկիններին էին մեղադրում, նախկինների ժամանակ գոնե ճանշինը աշխատում էր։ Հիմա ուտում էր, չէր ուտում, դա մեզ չէր հետաքրքրում, կարևորը՝ ճանապարհները մշակում էին աղ ու ավազով, իսկ հիմա ոչ մարզպետի, ոչ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հեչ վեջներին էլ չի։ Մնում ա՝ զանգենք թեժ գիծ, խաբենք, ասենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով գնում է Երևան, երևի էդ ժամանակ նոր պատասխանատուները, որ իրենց տաք կաբինետներում թափաններն են լցնում, ուշքի գան ու հետևություններ անեն։ 300-ից ավելի մեքենա կա, հույսները դրել են պարեկների ու փրկարարների վրա։ Էդ մարդիկ իրենց ավտոմեքենաներով էլ չեն կարողանում մերկասառույց ճանապարհով երթևեկեն։ Հիմա ի՞նչ, ո՞ւմ դիմենք, որ էս հարցին լուծում տա։ Հետո էլ ասում եք, թե մարդիկ մեզ հայհոյում են։ Տվյալ պարագայում հայհոյելն էլ է քիչ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջ ճանապարհահատվածն ասես սահադաշտ լինի, նույնիսկ քաղաքացիները սայթաքում ու վայր են ընկնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+