1363 դիտում
09:58 10-02-2023
Որ մարզերում է բնակչության թիվն ավելացել, որում՝ պակասել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում եւս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին եւ ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում, իսկ երեւանաբնակները լքում են Հայաստանը: Այս երեւույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1375 դիտում
11:41 15-06-2015
Աղանդների թիվն ավելացել է, աղանդավորների թիվը՝ պակասել
3854 դիտում
10:49 06-11-2021
Մի քանի մարզերում բնակչության թվաքանակը պակասել է․ «Ժողովուրդ»
2270 դիտում
09:49 31-03-2021
Կովերն ու ոչխարներն ավելացել են, խոզերը՝ պակասել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը