211652_close_icon
views-count56804 դիտում article-date 12:03 10-02-2023

Երևանում պարեկների օպերատիվ ու ճիշտ գործողության արդյունքում փրկվել է 12 քաղաքացու կյանք․ 77 համարի «Գազելի» վարորդը գտնվում էր խմածության ամենաբարձր աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ 

Տեղում նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճան։ Ու այդ վիճակում «էս մեր խելոքը» տեղափոխում էր 12 ուղևորի։ Շնորհիվ պարեկների գրագետ աշխատանքի, կարելի է վստահ ասել՝ պարեկներն այսօր փրկեցին 12 քաղաքացու կյանք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր