1045 դիտում
10:47 11-02-2023
Քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել:
Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար: Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» եւ «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է:
Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, եւ քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1129 դիտում
13:43 13-03-2014
Մայրաքաղաքում մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները
831 դիտում
18:48 22-05-2014
Մայրաքաղաքում շարունակվում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները
Այս բաժնից
874 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1756 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»