211652_close_icon
views-count8461 դիտում article-date 11:46 11-02-2023

Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում գործող «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում գտնվող վագոն-տնակում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 33 հասցեի մոտակայքում գտնվող շինհրապարակում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վագոն-տնակը պատկանում է «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին, այրվել են երեսապատման փայտե կառուցատարրերը՝ 9 քմ, և ջերմահարվել է գույքը մասամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր