211652_close_icon
views-count994 դիտում article-date 12:05 12-02-2023

Հակոբ Արշակյանը՝ Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստից հետո. «Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»

Որպես հրավիրյալ երեկ Ջերմուկում ՀՀ Վարչապետի, գործադիր և դատաիրավական համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԱԺ գործընկերների հետ մասնակցեցի Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են։

Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման, մրցակցային առավելության գրավականը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը կոռուպցիայի բացառումն է` բոլոր մակարդակներում։

Կոռուպցիայի դեմ անողոք պայքարն այս առումով այլընտրանք չունի։

Հ.Գ. Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր